Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել
Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10 874 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
Հաղորդվում է, որ համավարակի սկզբից մինչ այժմ եվրոպական այս երկրում կորոնավիրուսով վարակման 434 449 դեպք է գրանցվել:
Վերջին մեկ օրում 89 վարակակիր է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվն, այդպիսով, հասել է 36 705-ի:
Ավելի քան 255 հազար վարակակիր ապաքինվել է:
Կարծիքներ