Մեքսիկան Հռոմի պապից պահանջել է ներողություն խնդրել Ամերիկայի գաղութացման համար
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Հռոմի պապից պահանջել է ներողություն խնդրել 16-րդ դարում՝ Իսպանիայի կողմից Ամերիկայի գաղութացման հետևանքով պատճառած վնասի համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տվյալներով՝ նախագահի կինը՝ Բեատրիս Գուտյերեսը, որը պաշտոնական այցով գտնվում է ԵՄ – ում, անձամբ է փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին պետության ղեկավարի ուղերձը: Փաստաթուղթը, մասնավորապես, վերաբերում է եկեղեցու և իսպանական թագի «խայտառակ ոճրագործություններին»՝ Մեքսիկայի բնիկ ժողովուրդների դեմ:
«Ես պնդում եմ, որ այս իրադարձությունների կապակցությամբ թե կաթոլիկ եկեղեցին, թե Իսպանիայի միապետությունը և թե Մեքսիկայի պետությունը հրապարակավ ներողություն խնդրեն բնիկ ժողովուրդներից, որոնք դարձել են ամենաամոթալի վայրագությունների զոհ, զրկվել են ունեցվածքից և հողից, ինչպես նաև գաղութացված են եղել 1521-ի նվաճման ժամանակներից մինչև ոչ վաղ անցյալ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ