Ժիրկովը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը կարող է վերադառնալ ՌՊԼ, գրում է armsport.am-ը։ 38-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Խիմկին», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։
«Յուրիի տեղափոխությունը «Խիմկի» բավականին հնարավոր տարբերակ է։ Նա ռուսական ֆուտբոլի լեգենդներից է և հարուստ փորձ ունի։ Հավանաբար առաջիկա ձմռանն այդ հարցը կքննարկվի»,- այս մասին ասել է մերձմոսկովյան ակումբի ներկայացուցիչ Ռոման Տերյուշկովը։
Կարծիքներ