Հնդկաստանի վարչապետը հայտարարել է երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին օգնելու պատրաստակամության մասին

Հնդկաստանն աջակցում է Աֆղանստանի ժողովրդին և պատրաստ է օգնել նրանց ավերիչ երկրաշարժից հետո։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան Twitter-ի իր էջում հայտնել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին։
«Հնդկաստանն աջակցում է Աֆղանստանի ժողովրդին դժվարին պահերին և պատրաստ է հնարավորինս արագ տրամադրել բոլոր հնարավոր նյութերը աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է կառավարության ղեկավարը։
Մոդին խորապես վշտացած է Աֆղանստանում ավերիչ երկրաշարժի լուրից և խորին ցավակցություն է հայտնել «թանկարժեք կյանքերի կորստի համար»։
Աֆղանստանի Պակտիկա, Խոստ, Լաղման, Ղազնի, Լոգար և Քաբուլ նահանգներում չորեքշաբթի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհ է դարձել մոտ 1,5 հազար մարդ։
Կարծիքներ