Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների և ՏՄԱԿ-ի աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագրերը
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի աշխատանքների կազմակերպման համար ամենաառանցքային փաստաթղթերից մեկի նախագիծը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց նկարագրերը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Գրառման մեջ նաև ասված է․
«Փորձել ենք արտացոլել մի շարք կարևոր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն հենց տեղերում՝ առաջնային տեղ տալով ներդպրոցական վերահսկողության և որակի ապահովման բաղադրիչներին, ամրագրել ներառականության և թվայնացման գործընթացները՝ աշխատակիցների գործառույթների նկարագրերում։
Խնդրում եմ կարդալ և առաջարկներ ներկայացնել։ Այս կարգն է, որ նկարագրում է, թե ով և ինչ պիտի անի դպրոցում ու ՏՄԱԿ-ում։
Կարծիքներ