Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել Է Պարենի համաշխարհային ծրագիրը

Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել Է Պարենի համաշխարհային ծրագիրը

2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը:

Նոբելյան կոմիտեն նշել է, որ մրցանակը շնորհվել է «քաղցի դեմ պայքարի ջանքերի համար, այն տարածաշրջաններում խաղաղության պայմանների բարելավման համար, որոնք հակամարտությունների մեջ են, եւ շարժիչ ուժի դերակատարման համար, որը կանխում է քաղցը որպես պատերազմի զենք եւ հակամարտություններում օգտագործելը»:

Ծրագիրն ստեղծվել է 1961 թվականին ՄԱԿ-ի կառույցում՝ քաղցի եւ չքավորության դեմ պայքարելու համար: Նոբելյան կոմիտեն վաղօրոք չի բացահայտում խաղաղության մրցանակի հնարավոր թեկնածուներին, սակայն ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվում առանձին նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, հաղորդվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնու առաջադրման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը պլանավորվում է անցկացնել դեկտեմբերի 10-ին՝ առերես ձեւաչափով, բայց սահմանափակ թվով մասնակիցներով: Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվում է 1901 թվականից Օսլոյում Նոբելյան կոմիտեի կողմից՝ այն ֆիզիկական անձանց ու կազմակերպություններին, որոնք, կոմիտեի կարծիքով, նշանակալի ներդրում ունեն խաղաղության ամրապնդման բնագավառում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում