Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. շտապօգնության բժիշկը, բուժքույրը, ծանր հիվանդն ու վարորդը հոսպիտալացվել են

Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. շտապօգնության բժիշկը, բուժքույրը, ծանր հիվանդն ու վարորդը հոսպիտալացվել են

Օգոստոսի 7-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում