Փարպի գյուղի հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ

Փարպի գյուղի հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Փարպի գյուղի հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբհուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում