Դամասկոսի մերձակայքում զինամթերքի պայթյունից երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ծայրահեղականների կողմից թողնված զինամթերքի պայթյունի հետևանքով մահացել է երկու խաղաղ բնակիչ, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Միջադեպի հետևանքով ևս հինգ մարդ բեկորային վնասվածք է ստացել:
Ոստիկանությունը ներկայում փորձում է հստակեցնել պայթած զինամթերքի տեսակն ու պարզել, թե ինչպես է այն հայտնվել Դամասկոսի արվարձանում գտնվող բնակելի թաղամասում:
Կարծիքներ