Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել Է COVID-19-ից 366 մարդկանց մահ. սա նոր ռեկորդ է: Այդ մասին լրագրողներին հաղորդել են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Այսպիսով, ցուցանիշն առավելագույնները նորացնում է երրորդ օրն անընդմեջ. նախօրյակին հաղորդվել էր 346 մարդու, մեկ օր առաջ՝ 320 մարդու մահվան մասին:
Մասնավորապես, 66 մարդ մեկ օրում մահացել է Մոսկվայում, 34-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 16-ը՝ Ռոստովի մարզում: Մահացածների ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր ողջ ժամանակաշրջանում հասել է 27 հազար 301-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը նաև հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 17 հազար 717-ի:
Ընդհանուր առմամբ համավարակի սկսվելուց ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 581 հազար 693-ի: Հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը նույնպես նորացրել է առավելագույնը՝ հասնելով 14 հազար 740-ի, իսկ ընդամենն ապաքինվել է 1 մլն 186 հազար 41 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ