Նախարարը հայտնեց, որ բանակ չծառայածները նույնպես պետք է մասնակցեն վարժական հավաքների, սա առնվազն արդար է․ Զոհրապ Եգանյան
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Ազգային Ժողովում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը։
Երեկ ԱԺ ում պաշտպանության նախարարը վերջապես հայտնեց, որ բանակ չծառայածները նույնպես պետք է մասնակցեն վարժական հավաքների: Ինչքան հասկացա` խոսքը նախագծի մասին է, սա առնվազն արդար է ու չպետք է միշտ Հայրենիքի պաշտպանությունը լինի բանակում ծառայած տղեքի վրա: 10 տարի է գոռում եմ, եկավ 2020թ.-ը տեսաք, որ հսկայական թվով բանակից ազատվածներ ուզեցան երկիրը պաշտպանել, բայց նույնիսկ տարրական գիտելիքներ չունեին զենքի, ծառայության, հերթապահության և այլքի մասին: Իհարկե գրածս չծառայածներին, նրանց ընտանիքներին դուր չի գա, բայց Երկրի պաշտպանությունը միայն մերը չէ:
Հ.Գ տարիներով ուսումնասիրել եմ բանակ չծառայած պաշտոնյաների ու իրենց ընտանիքների անդամների կենսագրությունը ու սա հայտնի է, կուզենայի,որ ԱԺ ում այս թեմաներով հարցեր տվողներն ու իրենց որդիները գոնե ծառայած լինեին:
Կարծիքներ