Սի Ցզինպինն առաջարկել է «առողջության ծածկագրերի» միջազգային մեխանիզմ ստեղծել

Սի Ցզինպինն առաջարկել է «առողջության ծածկագրերի» միջազգային մեխանիզմ ստեղծել

Չինաստանն առաջարկում է ստեղծել համընդհանուր ճանաչվող «առողջության ծածկագրերի» միասնական միջազգային մեխանիզմ, որը հիմնված է կորոնավիրուսի թեստերի տվյալների վրա: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում, որն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով:

«Չինաստանն առաջարկում է «առողջության ծածկագրերի» միջազգային մեխանիզմ ստեղծել նուկլեինաթթվի թեստերի արդյունքների հիման վրա ՝ միջազգային փոխադարձաբար ճանաչվող QR-կոդերի տեսքով և հույս ունի, որ դրան կմասնակցեն նաև այլ երկրներ»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը:

Նա չի հստակեցրել, թե որ հարթակում և ինչ տվյալների հիման վրա պետք է աշխատի այդ մեխանիզմը։

Չինաստանում «առողջության ծածկագրերի» համակարգը գործում է գարնանից։ Յուրաքանչյուր քաղաք ստեղծում է իր սեփական համակարգը Wechat սոցցանցում կամ Alipay-ում։ Տեղի բնակիչներն ու հյուրերը պարտավոր են գրանցվել համակարգում և ցույց տալ այն քաղաքի «առողջության ծածկագիրը», որտեղ գտնվում են:

Ծածկագիրը հավաքում է տվյալները, որտեղ մարդը եղել է, և կախված այն բանից, անվտանգ է, թե ոչ համաճարակային իրավիճակն այդ տարածքներում, ցույց է տալիս 3 գույն․ կանաչ, նարնջագույն և կարմիր։ Ցանկացած վայր այցելել հնարավոր է միայն այն դեպքում, եթե ձեր «առողջության ծածկագիրը» կանաչ է:

Եթե Ձեր տվյալները ցույց են տալիս, որ դուք հիվանդ եք և կարող եք պոտենցիալ վտանգ ներկայացնել շրջապատի համար, ապա դուք կստանաք կարմիր կոդ, այսինքն ՝ հասարակական վայրեր այցելելու արգելք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում