Լենինգրադյան փողոց տանող հատվածում մեքենաներ են բախվել, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 02։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցից Լենինգրադյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա տուժած։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 31/3 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գևորգ Գ․) և «Honda CR-V» (վարորդ՝ Արմեն Ա․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Գևորգ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սվետլանա Գ․-ն, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Կարծիքներ