12 ժամ ջուր չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

12 ժամ ջուր չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ապարանի» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 29-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

-Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու,

 

-Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝  Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի, 

 

-Կոտայքի մարզի՝  Եղվարդ քաղաքի, Զովունի գյուղի 7,  9, 21-37 փողոցների, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի, 

 

-Արագածոտնի մարզի՝ Ուշի, Օհանավան, Սաղմոսավան գյուղերի:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում