Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը:
Դատարանը որոշեց որպես խափանման միջոց կիրառել 2 միլիարդ ՀՀ դրամի գրավը:
Պաշտպանները, հիշեցնենք, բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ չարձակելու վերաբերյալ: Բողոքի քննությունը դատարանում տեւեց երեք օր, դրան մասնակցություն ունեցավ նաեւ Քոչարյանը: Պաշտպանները ներկայացրին իրենց հիմնավորումները, ինչի դեմ առարկեցին մեղադրող եւ տուժող կողմերը:
Կարծիքներ