Փրկարարները սահմանազատել են տարածքը
Հունիսի 18-ին, ժամը 03:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ վնասվել է գյուղը սնուցող գազատար խողովակը․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայրում ավտոմեքենա չի հայտնաբերվել։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Կարծիքներ