Երևանի կենդանաբանական այգին 1 օր փակ կլինի
Երևանի կենդանաբանական այգին հոկտեմբերի 20-ին մեկ օրով փակ կլինի սովորական այցելուների համար, իսկ հրավիրյալների առջև դռները կբացվեն որպես հատուկ կարևորության հյուրերի։ Տեղեկությունը հայտնում են Կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Այգում անցկացվելու է «Երազանքի երեկո» միջոցառումը հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող, սոցիալապես անապահով երեխաների և նրանց ընտանիքների համար։ Հրավիրյալների համար այգու բոլոր ծառայությունները կլինեն անվճար։ Կկազմակերպվեն նաև կենդանի համերգներ ու թատերական ներկայացումներ, կենդանիների ցուցադրական կերակրումներ, ինտերակտիվ զարգացնող խաղեր, կլինեն հյուրասիրություն և նվերներ»,- նշում են Կենդանաբանական այգուց։
Երևանի կենդանաբանական այգում միջոցառումն իրականացվում է արդեն երրորդ անգամ։
Նշենք, որ «Երազանքի երեկո կենդանաբանական այգում» (Dreamnight at the Zoo) միջոցառումն առաջին անգամ իրականացվել է Ռոտերդամի կենդանաբանական այգում 1996թ․-ին։ Այժմ ամենամյա միջոցառման համաշխարհային ցանցի անդամ է շուրջ 35 երկրի ավելի քան 300 կենդանաբանական այգի։
Կարծիքներ