Փեսաները. Գայանե Առուստամյանի գրառումը (լուսանկարներ)

Փեսաները. Գայանե Առուստամյանի գրառումը (լուսանկարներ)

Փեսաները.
Դրոնի ֆոնին, այն դրոնի, որը հիմա ճախրում է Հայստան աշխարհի երկնքում ու մահաբեր ռումբեր թափում կանանց, երեխաների, զինվորների, հայ ժողովրդի գլին, Երդողանի փեսան է՝ Սելջուկ Բայրաքտարը (բայրաքթար նշանակում է դրոշակակիր)։ Մասնագիտությամբ ինժեներ, Մասաչուսեթսի ու Պենսիլվանիայի տեխնիկական համալսարանների դոկտոր։ Արտադրության հիմնադիրն է։ Փորձարկել է 2016 թվին, կիրառում է արդեն հիմա։ Զենքն իր անունն է կրում, գարծարանը՝ «Baykar Makina»...զավեշտալի է չէ՞, հնչում է ինչպես բայքարի մեքենա։
Մյուս նկարի փեսուն ճանաչեցիք, մեր կինոյի տղեն ա, ինքն էլ՝ կուխնիայի ֆոնին։ Նրա կրթության ու կարիերայի գագաթնակետը տեղական նշանակության ,,Դոկտոր Գեբելս,, աստիճանն էր՝ ազատ խոսքի իսպառ վերացում, ամբողջական լրատվամիջոցներ ու առանձին լրագրողների գնելու մագիստրոս։ Իր հայտնի աներոջ՝ նախկին նախագահ Ազատիչի բարձր հովանավորությամբ եկրի ու բանակի թուլացմանը նպաստող տեւական գործունեության արդյունքում հմտացել է բորշչ եփելու գործում, որը մի ողջ ժողովուրդ չի կարողանում մարսել։ Մեր փեսան էլ է ինժեներական գլուխգործոցի մեծ մասնագետ։ Բացի գոյություն ունեցող բոլոր կիտչ բռենդների մեքենաների հավաքածու ունենալուց, քշում է «Ducati Diavel» մակնիշի մոտոցիկլետ։
Էսօր հերթական ստատուսն էր գրել ու ինձ ծանոթ լիքը մարդ լայքել էր։ Հերթ մի կանգնեք իզուր, սրա եփած բորշը դուք էլ չեք մարսելու եթե ողջ հայ ժողովուրդը չմարսեց։

Գայանե Առուստամյանի գրառումը

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում