Արմավիրի մարզպետարանը ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարել է հրատապ բաց մրցույթ
ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտարարել է հրատապ բաց մրցույթ՝ Էջմիածին քաղաքի և Վաղարշապատի տարածաշրջանի 9-ը համայնքի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար.
2-րդ ԼՈՏ
-Էջմիածին քաղաքի Վազգեն Ա և Վ.Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգում
-Աղավնատուն համայնքի Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատում
-Խորոնք համայնքի Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատում
-Գրիբոյեդով համայնքի Չարենցի փողոցի 0.22կմ հատվածի ասֆալտապատում
-Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերի բարեկարգում
-Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգում և ասֆալտապատում
-Ծիածան համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգում
-Ջրարբի համայնքի 735մ ճանապարհի վերակառուցում
-Ջրառատ համայնքի Մեծամորի խճուղու հիմնանորոգում
-Մրգաստան համայնքի Էջմիածին-Աշտարակ մայրուղուց դեպի Մրգաստան տանող ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 30-ը, ժամը 15:00-ն:
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
երջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։
Ստորև ներկայացվող հղումները կօգնեն մրցույթին մասնակցելու հարցում․
gnumner.am/hy/search/
https://bit.ly/2ZYXi2Q
Կարծիքներ