Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել. ԱԻՆ-ը՝ Տավուշի բնակչությանը տարհանման կոչերի մասին
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Այս մասին ասված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
«Սոցիալական հարթակում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները բնակչությանը տարհանման կոչեր են անում։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ ԱԻՆ-ը շարունակում է արդյունավետ և սերտորեն համագործակցել ԶՈՒ-ի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- հայտնում են նախարարությունից:
Կարծիքներ