Մերկելը հաստատել է, որ կանցլերի պաշտոնը թողնելուց հետո այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ

Մերկելը հաստատել է, որ կանցլերի պաշտոնը թողնելուց հետո այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ պաշտոնը թողնելուց հետո այլևս մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Deutsche Welle լրատվական ընկերության կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ եմ անելու... ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»,- ասել է Մերկելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես պաշտոնավարման ավարտի մասին գրություններ է հանձնել Մերկելին և նրա կաբինետի անդամներին։ Նրանք, սակայն, կկատարեն իրենց պարտավորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Սպասվում է, որ Մերկելի իրավահաջորդը կանցլերի պաշտոնում կընտրվի դեկտեմբերի սկզբին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում