Տորոնտոյում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր
Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր: Տորոնտոյում հայ համայնքի ներկայացուցիչները և օտարազգիները քայլերթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, ձեռքներին ունեցել են «Արցախը հայկական է» «Կանադայի մասնակցությամբ թուրքական դրոնները սպանում են քաղաքացիական անձանց» խորագրով պաստառներ:
Հոկտեմբերի 5-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:
Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:
Կարծիքներ