Մինսկում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել
Չարտոնված ակցիայի մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ լրագրող, բերման են ենթարկվել Մինսկի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մերձակայքում, լրատվամիջոցի աշխատակցին արագ ազատ են արձակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Կիրակի երեկոյան կարմիր-սպիտակ-կարմիր դրոշներով քաղաքացիների մի փոքր խումբ է եղել Պուշկինսկայայում, երբ ուժայինների միկրոավտոբուսը մոտեցել է և մահակներով զինված աշխատակիցները սկսել են ցրել հավաքվածներին: Ակտիվիստներից մեկը փորձել է փախչել մոտակա բլրի վրայով, բայց սայթաքել է և ընկել: Ուժայինները նրան դաժանորեն բերման են ենթարկել:
Եվս մեկ տղամարդ բերման է ենթարկվել բլրի գագաթին գտվող առևտրի կենտրոնի մոտակայքից: Իսկ մետրոյի մուտքի մոտ մի ուրիշ ակտիվիստ սպիտակ-կարմիր-սպիտակ գույներով երկար ժապավեն է ձգել, ինչին ուժայինները սկզբում ուշադրություն չեն դարձրել, բայց հետո դուրս ցատկելով ավտոմեքենայից հետապնդել են տղամարդուն, մի քանի անգամ մահակով հարվածել են ոտքերին և մեջքին, բայց նրան հաջողվել է փախչել:
Կարծիքներ