Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

Նա ծնվել էր 1948 կամ ապրիլի 8–ին։ ՀՀ պետական և քաղաքական գործիչը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր,  2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Վերջին տարիներին նա տառապում էր ծանր հիվանդությամբ։

Քաղաքական գործունեությունը

1992-1996 թթ. - Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։
2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը - Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը - ՀՀԿ խմբակցության ղեկավար։
2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։
2014-2017 թվականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում