Վարչապետը Կապանում ներկա է եղել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ:
Վարչապետը Կապանում ներկա է եղել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը:
Վարչապետը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը՝ ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը:
Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: Գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ Խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով և ազգային նատյուրմորտներ:
Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ:
Հրանտ Դանիելյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում:
Դանիելյանի ստեղծագործություններն ընդգրկում են տարբեր ժանրեր՝ նատյուրմորտներ, բնապատկերներ և դիմանկարներ։
Կարծիքներ