Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, երկու ամսից ավելի նրան չի թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում ահազանգել է «Հայ որբերի օգնության ընկերության» (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է իրողությունը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։
«Հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքչյանը, որը 2020 թվականից պահվում է Ադրբեջանում, չափազանց պարզ պահանջ ունի՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ տարրական կապ. միայն սա է նա ուզում»,- ասվում է նամակում։
Կարծիքներ