Կարմիրգյուղում մոտ 105 հակ անասնակեր է հրդեհվել

Կարմիրգյուղում մոտ 105 հակ անասնակեր է հրդեհվել

Դեկտեմբերի 18-ին` ժամը 13։43-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղում այրվում է խոտի դեզ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Զոհրաբ Շհոյան փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 15:05-ին: Այրվել է մոտ 105 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում