Շղթայական ավտովթար Վանաձորում. 7 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է երեք մեքենա։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ-ից։
Վթարի հետևանքով 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն, նախնական տեղեկություններով տուժածներից մեկը ԲԿ է տեղափոխվել կոտրվածքով, մյուսները՝ սալջարդով։
Կարծիքներ