Նորվեգիայում հայտնաբերել են վիկինգների 1200-ամյա հեթանոսական տաճարի ավերակները
Բերգենի համալսարանական թանգարանի հնագետները Նորվեգիայի արեւմուտքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերել են վիկինգների 1.2 հազարամյա հեթանոսական տաճարի ավերակները: Այդ մասին հաղորդել է Sciencealert-ը:
«Սա առաջին հին սկանդինավյան տաճան է, որը գտնվել է երկրում, պատմել է հնագետ եւ գիտնական Սորեն Դինհոֆը՝ Բերգենի համալսարանական թանգարանից:
Շենքի հիմքը, որը կառուցվել է այն բանից մի քանի դար առաջ, երբ այս վայրերում եկել է քրիստոնեությունը, հնագետները գտել են Օսե գյուղի այն մասում, որտեղ այժմ բնակելի համալիր են կառուցում:
Տաճարը, որը թվագրված Է 8-րդ դար, փայտյա էր:
Ու թեեւ կառույցը վաղուց չկա, սյուների մեջ պահպանված բացվածքների միջոցով գիտնականները կարողացել են պարզել, թե այն մոտավորապես ինչպիսին է եղել: Հնագետները պարզել են, որ տաճարները կառուցել են վաղ քրիստոնեական բազիլիկաների օրինակով: «Այդ ամենը շատ տպավորիչ էր»,- ընդգծել է Դինհոֆը:
Գիտնականները նաեւ պնդում են, որ սկանդինավցիները սկսել են «Աստվածների տներ» կառուցել 6-րդ դարում:
Մինչ այդ կրոնական արարողություններն անցկացվել են բացօթյա: Հասարակության մեջ լուրջ փոփոխությունները տեղի են ունեցել, երբ վիկինգներն սկսել են փոխգործակցել Հռոմեական կայսրության եւ Հյուսիսային Եվրոպայի գերմանական ցեղերի հետ: Գիտնականները կարծում են, որ տաճարը կարող էր ոչնչացվել 11-րդ դարում, երբ Նորվեգիայի թագավորները բռնի կերպով քրիստոնեություն են պարտադրել եւ ավերել այն շենքերը, որոնք կապված են եղել հեթանոսության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ