ԱՄՀ-ն մեկ շաբաթով հետաձգում է հունվարյան հաշվետվությունը՝ համաճարակի հետևանքով

ԱՄՀ-ն մեկ շաբաթով հետաձգում է հունվարյան հաշվետվությունը՝ համաճարակի հետևանքով

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մեկ շաբաթով հետաձգել է համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ հունվարյան զեկույցի հրապարակումը, որպեսզի այս փաստաթուղթը պատրաստելիս հաշվի առնի համաճարակի հետ կապված վերջին զարգացումները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է հիմնադրամի մամուլի քարտուղարը ։

«Զեկույցի թարմացումը կթողարկվի հունվարի 25-ին, որպեսզի մասնագետների թիմերը կարողանան ներառել COVID-19 համաճարակի վերջին զարգացումները տնտեսական կանխատեսումների մեջ», - ասել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը հայտնել էր, որ զեկույցը կհրապարակվի հունվարի 19-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում