Անցկացվել են տանկային և հրաձգային գումարտակների համատեղ վարժանքներ

Անցկացվել են տանկային և հրաձգային գումարտակների համատեղ վարժանքներ

2-րդ զորամիավորումում շարունակվում են մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունները։

Մարտի 18-ին զորամիավորման տանկային և հրաձգային գումարտակներն իրականացրել են հարձակում պայմանական հակառակորդի ուղղությամբ և զբաղեցրել նոր բնագծեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի ներդաշնակ և համակարգված գործողություններն ու առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում