ԵՄ-ն «Իրինի» առաքելությունը կերկարաձգի մինչը 2023 թվական
Եվրոպական Միությունը կերկարաձգի «Իրինի» առաքելության իրականացման ժամկետը մինչև 2023 թվական, հայտնում է Greek City Times-ը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Եվրոպական հանձնաժողովը որոշում կկայացնի հաջորդ շաբաթ և իր առաքելությունը կերկարաձգի ևս երկու տարով՝ մինչև 2023 թվականի մարտ»:
Առաքելությանը հանձնարարված խնդիրները ներառում են Լիբիա զենքի մատակարարումն արգելող ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի կատարման մոնիթորինգը, խախտումների փաստագրումը, ինչպես նաև Լիբիայի առափնյա պահպանության ուժերի վերապատրաստման միջոցով ներգաղթի անօրինական հոսքերի մոնիթորինգը:
Կարծիքներ