Մոսկվայում Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումն ընթանում է արդեն 200 րոպե. Վլադիմիր Սոլովյով

Մոսկվայում Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումն ընթանում է արդեն 200 րոպե. Վլադիմիր Սոլովյով

Մոսկվայում Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումն ընթանում է արդեն 200 րոպե: Այս մասին իր թուիթրի էջում տեղեկացնում է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ Արցախյան պատերազմի 12-րդ օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին դիմեց ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։ ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։ «Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները»,-ասված էր հայտարարությունում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում