ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ռուս-ուկրաինական դեմ առ դեմ նոր բանակցությունների անցկացման պայմանը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ռուս-ուկրաինական դեմ առ դեմ նոր բանակցությունների անցկացման պայմանը

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների դեմ առ դեմ նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ առարկայական պայմանավորվածություններ լինեն, մինչդեռ այդպիսիք չկան՝ երկուշաբթի ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Երբ ունենանք բովանդակային պայմանավորվածություններ, որոնց շուրջ կարող է տեղի ունենալ մտքերի առարկայական փոխանակում, այդ ժամանակ այդ հարցը կքննարկվի: Նման բան դեռ չկա»,- լրագրողներին ասել է Ռուդենկոն։

Փոխարտգործնախարարը նաև անդրադարձել է Խերսոնում հանրաքվե անցկացնելու մասին լուրերին: Նա հայտարարել է, որ նման տեղեկություն չունի:

Ավելի վաղ բրիտանական հետախուզությունը հայտարարել էր Խերսոնում ռուսամետ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում, սակայն, չի եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում