Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 3 տուժած հոսպիտալացվել է

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 3 տուժած հոսպիտալացվել է

Հունվարի 1-ին՝ ժամը 22։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են VAZ և Honda մակնիշների ավտոմեքենաները․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում