ԱՄՆ-ում պաշտպանական դիմակները նախընտրական քարոզչության միջոց են դարձել
Ամերիկացիները նահանգների մեծ մասում արդեն մի քանի օր Է, ինչ հերթեր են կանգում վաղաժամկետ քվեարկելու համար: Նրանցից շատերը ստեղծագործաբար են մոտենում դիմակով ընտրական տեղամաս գալու պահանջին:
Նյու Յորքում առանձնապես տարածված են դարձել «Քվեարարկի՛ր» կոչով դիմակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ սրանք ամենակարեւոր ընտրություններն են իմ ամբողջ կյանքում: Մենք բոլորս պետք Է գանք եւ արտահայտենք մեր դիրքորոշումը, որպեսզի տեղի ունենան փոփոխություններ»,- ասել Է վաղաժամկետ քվեարկության համար այդպիսի դիմակներից մեկով հերթում կանգնած կինը: Պակաս տարածված չեն նաեւ հայրենասիրական դիմակներն ամերիկյան դրոշի գույներով:
Սակայն ոմանք դիմակի միջոցով արտահայտում են իրենց վերաբերմունքը թեկնածուներից մեկի նկատմամբ: Նյու Յորքում, որտեղ բնակիչներն ավանդաբար պաշտպանում են դեմոկրատներին, ամենից շատ հանդիմանություններ Է ստանում հանրապետականների թեկնածուն՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Կարծիքներ