Հայկ Մարտիրոսյանը այսօր պարտվեց, պայքարը կշարունակվի թայ-բրեյքում. Աշխարհի գավաթ
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց 1/8 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում։ Նրա մրցակիցն է Մամին Տաբատաբաեին։
Հուլիսի 25-ին տեղի ունեցած առաջին դասական պարտիայում Հայկը սևերով հաղթել էր: Պայքարը վաղը կշարունակվի թայ-բրեյքում։
Հաջողության դեպքում, Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսաստան)-Վելիմիր Իվիչ (Սերբիա) զույգի հաղթողը։ Նրանց երկու դասական պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի, և պայքարը նույնպես կշարունակվի թայ-բրեյքում։
Կարծիքներ