Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, առաջինը՝ 4,7 մագնիտուդով, երկրորդը՝ 3,0 մագնիտուդով, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնն իր կայքում։
Կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել մոտավորապես առավոտյան ժամը 8-ին Մցխեթայի մերձակայքում գտնվող Լելուբանի գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա։
Մի քանի ժամ անց երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել արևելյան Վրաստանի Կախեթում։ Ուժգնությունը կազմել է 3,0 բալ, էպիկենտրոնը գտնվել է Լագոդեխի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 150 կմ հեռավորության վրա՝ 18 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ