Կարտոֆիլի 4 օգտակար հատկություն
Դուք, հավանաբար, մեկ անգամ չէ, որ լսել եք այն մասին, որ կարտոֆիլը կազմվածքի համար վնասակար է, եւ որ ավելի լավ է այն սննդակարգից բացառել։ Իրականում կարտոֆիլի վնասի մասին լուրերը սաստիկ չափազանցված են։ Իրականում այս մթերքը ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան կարող էիք պատկերացնել։
Կարտոֆիլը պարունակում է բազմաթիվ վիտամիններ եւ հանքանյութեր
Կարտոֆիլի սննդային արժեքավորությունը կախված է տեսակից եւ պատրաստման եղանակից․ օրինակ՝ տապակած կարտոֆիլը շատ ավելի կալորիական է, քան խորովածը։
Ածխի վրա կամ ջեռոցում կլեպով խորովված մեկ միջին չափի կարտոֆիլը պարունակում է՝
բջջանյութ- 3,8 գրամ
C վիտամին – գործածման հանձնարարվող օրական նորմայի (ԳՀՕՆ) 28 տոկոսը,
B6 վիտամին - ԳՀՕՆ 27 տոկոսը,
կալիում - ԳՀՕՆ 26 տոկոսը,
մանգան - ԳՀՕՆ 19 տոկոսը,
մագնիում - ԳՀՕՆ 12 տոկոսը,
ֆոսֆոր - ԳՀՕՆ 12 տոկոսը,
նիացին - ԳՀՕՆ 12 տոկոսը,
ֆոլաթթու - ԳՀՕՆ 12 տոկոսը։
Կարտոֆիլը հարուստ է հակաօքսիդանտներով
Կարտոֆիլը պարունակում է ֆլավոնոիդներ, կարոտինոիդներ եւ ֆենոլաթթու․ սրանք հակաօքսիդանտներ են, որոնք չեզոքացնում են առողջության համար վնասակար ազատ ռադիկալները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտները կարող են պոտենցիալ կերպով ճնշել լյարդի եւ հաստ աղիքի քաղցկեղի բջիջների աճը։
Կարտոֆիլը կարող է բարելավել արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը
Կարտոֆիլը հատուկ տեսակի օսլա է պարունակում, որը կոչվում է ռեզիստենտ օսլա։ Այն տարրերի չի բաժանվում, օրգանիզմի կողմից ամբողջությամբ յուրացվում է եւ նպաստում աղիներում օգտակար բակտերիաների աճին։
Որոշ գիտնականների կարծիքով՝ օսլայի այս տեսակը կարող է նպաստել ինսուլինի հանդեպ ռեզիստենտության նվազմանը, ինչը բարերար ազդեցություն կունենա արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկման վրա։ Դիաբետիկների մասնակցությամբ հետաքրքիր հետազոտությունը ցույց է տվել, որ ռեզիստենտ օսլայով մթերքների գործածումը (այն միայն կարտոֆիլը չէ, որ պարունակում է, այլ նաեւ հնդկաձավարը, լոբին, ոսպը եւ վարսակը) օգնում է նվազեցնել ուտելուց հետո արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը։
Կարծիքներ