Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին. Վահրամ Պողոսյան

Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին. Վահրամ Պողոսյան

Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:

/ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ:

Վահրամ Պողոսյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում