Արեւի հանդեպ սերը՝ կախվածությո՞ւն. ինչու են ոմանք այդքան սիրում արեւի տակ մնալ
Որոշ մարդիկ ավելի շատ են սիրում արեւի ճառագայթների տակ գտնվել, քան մյուսները: Նույնիսկ քաջատեղյակ լինելով առողջության վրա թողած արեւի բացասական ազդեցության մասին՝ նրանք, կարելի է ասել, «արեւի տակ տեղ են փնտրում» բառի բուն իմաստով: Գիտնականները գտել են այս երեւույթի պատասխանը: Պարզվում է՝ պատճառը գեներն են
Արեւի տակ երկար մնալ սիրող մարդկանց ֆենոմենն առաջին հերթին հետաքրքրում է մաշկաբաններին: Ինչպես հայտնի է, արեւի ճառագայթների ներքո երկար մնալը նպաստում է մաշկի քաղցկեղի առաջացմանը:
Սակայն Լոնդոնի Արքայական քոլեջի մասնագետները արեւի տակ մնալու հանդեպ սերը համեմատում են կախվածության հետ: Նրանք հանգամանորեն ուսումնասիրել են 2 500 զույգ երկվորյակների տվյալներ: Պարզվել է, որ միաբջիջ երկվորյակները նույն կերպ կամ շատ են սիրում արեւի ճառագայթները կամ երկուսն էլ չեն սիրում: Իսկ ոչ միաբջիջ երկվորյակների նախասիրություններն այս հարցում կարող են տարբերվել:
Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրել են եւս 260 հազար մարդու տվյալներ ու պարզել, որ գոյություն ունեն գեներ, որոնք կապված են «արեւի հանդեպ սիրո» հետ:
Ընդ որում, դրանք նույն գեներն են, որոնք պատասխանատու են տարբեր կախվածությունների համար՝ ալկոհոլային, թմրանյութային եւ այլն:
Կարծիքներ