Եվրախորհրդարանում առաջարկում են կասեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը
Եվրոպական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովն իր զեկույցում ներկայացրել է Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցելու հիմնական սկզբունքները, գրում է RT-ն:
Եվրապատգամավորները հնչեցրել են հինգ առաջարկ. պատժամիջոցների սահմանում, ֆինանսական հսկողություն, միջազգային հետաքննությունների կազմակերպում, անվտանգության սպառնալիքի հակազդում: Եւս մեկ կետ են նշել՝ Եվրամիության գործերին ռուսական միջամտության դեմ պայքար եւ ռուսալեզու քարոզչության հակազդում, այդ թվում՝ շուրջօրյա հեռարձակմամբ հեռուստաալիքի հիմնում: Դա նշանակում է նաեւ Ռուսաստանում ժողովրդավարությանը միտված հասարակության ստեղծում եւ ռուսաստանցիներին ոգեշնչում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում:
Բրյուսելը նաեւ առաջարկել է չճանաչել սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո Պետդումայի նոր կազմի լեգիտիմությունը, եթե ընտրությոնները կեղծվեն: Զեկույցի հեղինակները նշել են, որ ցանկալի է Ռուսաստանին պատմել շահերի մասին ժողովրդավարական փոփոխությունների ուղին բռնելու դեպքում: Օրինակ՝ կպարզեցվի վիզային ռեժիմը, հնարավոր է ռազմավարական գործընկերություն, ազատ առեւտրում ներդրումների ծրագրեր եւ արդիականացում:
ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Եվրամիությանը խորհուրդ է տրվում միավորվել ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը պաշտպանելու համար եւ մշակել պատժամիջոցների, ֆինանսական օգնության եւ իրավապաշտպան ակտիվիստների հարցերում պատժամիջոցների ընդհանուր միջոցառումներ: «Ժողովրդավարությունն՝ առաջին հերթին» սկզբունքը իրագործելու համար եվրոպական երկրները պետք է հաշվի առնեն մարդու իրավունքները իրացնելու եւ Կրեմլի հետ ցանկացած երկխոսության կամ համաձայնագրի դեպքում ազատ ընտրության հարցը:
Այդպիսի քաղաքականությունը պետք է սկսել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի կասեցումից: Եվրոպական միությունը նաեւ պատրաստվում է ռուսական նավթն ու գազը գնելու ծավալները կրճատելու ծրագիր: «Ռուսական ագրեսիան» զսպելու համար տեքստում առաջարկվում է ՆԱՏՕ-ի եւ միջազգային գործընկերների հետ միասին ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որը պետք է դադարի միջամտել նախկին ԽՍՀՄ երկրների գործերին եւ վերադարձնի Դոնբասն Ուկրաինային:
Ընդ որում, եթե Ռուսաստանը շարունակի «ագրեսիվ սպառնալիքներն ու ռազմական գործողությունները», Եվրամիությունը կարող է սպառնալ բացառել պետությունը SWIFT միջազգային վճարային համակարգից:
Կարծիքներ