Սասուն Խաչատրյանը հանդիպել է ՏԻՄ աշխատակիցների և համայնքային ծառայողների հետ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագրի շրջանակներում Փամբակ և Ապարան խոշորացված համայնքների ՏԻՄ աշխատակիցների և համայնքային ծառայողների համար ճանաչողական այց էր կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց ընդունել է Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ երեք տարվա գործունեության արդյունքները, խոսել կոռուպցիայի տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու հետևանքների, դրանց դեմ պայքարի մեխանիզմների մասին:
Պատասխանելով ՏԻՄ աշխատակիցներին ու համայնքային ծառայողներին հետաքրքրող հարցերին՝ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է կոռուպցիոն բացահայտումների ցուցանիշներին, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների, այդ թվում՝ հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանն ու պատժի անխուսափելիության սկզբունքի կարևորությանը:
Կարծիքներ