COVID-19-ից ապաքինվելուց հետո, այնուամենայնիվ, երկարատեւ իմունիտետ է պահպանվում․ հետազոտություն

COVID-19-ից ապաքինվելուց հետո, այնուամենայնիվ, երկարատեւ իմունիտետ է պահպանվում․ հետազոտություն

COVID-19-ից ապաքինվելուց հետո մարդու օրգանիզմում գոնե 6 ամիս պահպանվում է կորոնավիրուսի դեմ կայուն իմունիտետ, ինչը նշանակում է, որ մարդն այդ ժամանակաընթացքում հազիվ թե կրկնակի վարակվի։ Այսպիսի եզրակցության են հանգել Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները։

Գիտնականները 149 պացինետների արյան նմուշները անալիզի են ենթարկել իմունային բջիջների առկայության ստուգման համար, որոնք SARS-CoV-2-ը չեզոքացնող հակամարմիններ են արտադրում, հաղորդվում է bioRxiv.org պահոցում տեղադրված նոր հետազոտության նախնական հրապարակման մեջ։ Ապաքինվելուց հետո մեկ ամիս անց բոլոր կամավորների մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են հայտնաբերվել։

Հետազոտողների խոսքով՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ պատվաստանյութը, որը նպաստում է այդպիսի հակամարմինների սինթեզին, պետք է արդյունավետ լինի բնակչության լայն շերտերի պաշտպանության ապահովման իմաստով։

ՀԻվանդությունը հաղթահարած մարդու օրգանիզմում ժամանակի ընթացքում հակամարմինների խտությունը, որոնք ուղղված են կորոնավիրուսի S-սպտակուցի ռեցեպտոր-կապող դոմենին (RBD), նվազում է, ինչպես նաեւ արյան պլազմայում չեզոքացնող ակտիվությունը, սակայն դրա հետ մեկտեղ B-բջիջների քանակությունը չի փոփոխվում։ Վեց ամիս հետո հակամարմինները, որոնք դրանք արտադրում են, RBD-ում օժտված են մեծ ակտիվությամբ եւ մուտացիաների հանդեպ դիմադրողականությամբ, ինչը վկայում է հումորալ իմունային պատասխանի շարունակվող էվոլյուցիայի մասին։

Օրգանիզմի հումորալ իմունային պատասխանը ենթադրում է ախտածինների դեմ հակամարմիններ, որոնք գտնվում են արյան եւ ավշահեղուկի մեջ, ինչպես նաեւ արյան շիճուկի մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում