ԿԳՄՍ նախարարը պետական մարմինների աշխատողներին պարգևատրեց հրաձգության մրցույթի արդյունքների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվեց պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցման ամփոփման արարողությունն ու հաղթողների պարգևատրումը:
Մրցման մասնակիցներին և հաղթողներին շնորհակալագրեր և մրցանակներ հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած մրցումներին մասնակցել է Նախագահի աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, մարզպետարանների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատակիցներից կազմված 60 թիմ՝ մոտ 400 մասնակից:
«Թող որ կրակոցները միայն մրցումների ժամանակ հնչեն: Շնորհակալ ենք մասնակցության, պատրաստակամության համար: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին, որպեսզի նմանատիպ մրցումներում կրակոցներն առավել դիպուկ լինեն»,- նշեց Դումանյանը:
Կարծիքներ