ՆԱՏՕ-ն տեսանելի ապագայում Ուկրաինային թույլ չի տա անդամակցել դաշինքին
Ուկրաինան տեսանելի ապագայում չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք են հայտնել The New York Times- ի սյունակագիրները:
Նրանց կարծիքով, Ուկրաինայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք խոչընդոտվում է մի շարք պատճառներով, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների անորոշությունն է այդ երկրի՝ դաշինք մտնելու հարցում։
Բացի այդ, հոդվածի հեղինակները նշում են, որ չնայած ԱՄՆ վարչակազմի բազմաթիվ հայտարարություններին՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու վերաբերյալ, նրա ղեկավար Ջո Բայդենը միշտ զգուշավոր է եղել նման հայտարարություններում։
Նաև ԱՄՆ-ին և մյուս անդամներին չի գոհացնում Կիևի առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում։ Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների՝ այս ցուցանիշով երկիրը 180-ից 117-րդն է։
Կարծիքներ