Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Մայիսի 17-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում