Բուրունդիում կամրջից բեռնատար է ընկել, որը տեղափոխում էր հարսանիքի հյուրերին. զոհվել է առնվազն 16 մարդ
Առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 55 մարդ վիրավորվել է շաբաթ երեկոյան Բուրունդիի հարավում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով, հաղորդում է Սինխուա-ն:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:45-ին: Բեռնատարը տեղափոխում էր Կանդա գյուղում հարսանյաց հանդեսի հյուրերին:
Փայտե կամուրջը կոտրվել էր, իսկ բեռնատարն՝ ընկել գետը:
Նշվում է, որ 13 մարդ զոհվել է տեղում, եւս մեկ երեխա վիրավորվել է եւ ավելի ուշ խեղդվել գետում, իսկ մյուս երկու զոհերը մահացել են հիվանդանողում:
Բեռնատարի վարորդը ողջ է մնացել եւ փախուստի դիմել դեպքի վայրից:
Կարծիքներ