Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով ավելի քան 40 պաղեստինցի է զոհվել

Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով ավելի քան 40 պաղեստինցի է զոհվել

Ավելի քան 40 պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել իսրայելցի զինծառայողների հետ բախումների ժամանակ։ Դրանք տեղի են ունեցել Արևմտյան ափի Նաբլուս քաղաքից ոչ հեռու՝ Բեյթա և Բեյթ Դաջան շրջաններում։ Այս մասին հայտնում է Կարմիր Մահիկի պաղեստինյան գրասենյակը։

Բախումները տեղի են ունեցել Ռեհելիմ բնակավայրի մոտ այն բանից հետո, երբ այնտեղ առանց նախնական համաձայնության մուտք են գործել պաղեստինցիները։

Մայիսի վերջից Նաբլուս նահանգի հարավային շրջանների բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում Բեյթա շրջանում հրեական բնակավայրի շինարարության դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում