Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:

Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 4 մահ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում